ՔԻչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Խաչատրյանը, ով կալանավորվել էր Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով, մահացել է:
Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել Վահագն Աբգարյանի եւ նրան թիմակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվեց Գագիկ Մոսինյանը: Այս դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին սպանությունը կատարողների նկատմամբ, որից հետո Կոտայքի մարզում հայտնաբերվեց Ռաֆայել Խաչատրյանը, իսկ մյուս հետախուզվողներին 2017 թվականի հոկտեմբերին գտան Վրաստանի Հանրապետությունում, բայց մինչ օրս այդպես էլ նրանց չեն տեղափոխել Հայաստան: