
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀԿ-ի ծրագիրը և կարծիք հայտնեց, որ իրավիճակը և քարոզարշավը դասական չեն:
«Մենք օգտվելու ենք մամուլից, դռենդուռ արշավ ենք անելու, մեծ միտիգներ չենք անում: Երբ իշխանություն էինք, մեծ միտինգներ մենք էինք անում, հիմա մենք ենք ընգել դռնեդուռ ու չենք ամաչում դրանից: Մարդիկ անհատական են, առանձին հոգսեր ունեն, մենք չենք դիտարկում նրանց որպես վիդեոյի գեղեցիկ ֆոն, մի ակնկալեք մեզնից մեծ հանդիպումների կադրեր, մենք հանդիպելու ենք նրանց հետ առանձին: Մենք այլևս մարդկանց կողքին պետք է լինենք»,- նշեց Ա. Աշոտյանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: