Armenian text to speach

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հետամուտ է լինելու, որ վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ արտահերթ ընտրություններին նորաստեղծ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հանդես կգա «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը: Նա հայտարարեց, որխորհրդարան անցնելու դեպքում հետամուտ են լինելու, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։

«Մենք նախատեսել ենք, որ նստաշրջանի ընթացքում 25% անհարգելի բացակայությունների դեպքում կամ եթե տվյալ պատգամավորը նստաշրջանի ընթացքում գոնե երկու օրենսդրական նախաձեռնություն չի ունեցել կամ եթե էթիկայի կանոններ է կոպիտ խախտել, այդ պատգամավորը պետք է հետ կանչվի» ,- նշեց նա:

Իսկ «Ազգային առաջընթացի» կողմից Կոտայքի մարզում վարկանշային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյանն էլ նշեց, թե Հայաստանն ունի բավարար պոտենցիալ կրթություն արտահանող երկիր դառնալու համար։




Լրահոս