ՖՈՏՈ. Պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը քարոզարշավը սկսել է ացելելով իր առաջին ուսուցչուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին մեկնարկել է  «Իմ քայլը» դաշինքով առաջադրված ռեյտինգային թեկնածու Թագուհի Թովմասյանի նախընտրական քարոզարշավը:

ԱԺ պատգամավորի թեկնածուն քարոզարշավը սկսել է ացելելով իր առաջին ուսուցչուհուն ՝ Թամարա Գաբոյանին:

Թագուհի Թովմասյանը քարոզարշավի ընթացքում փորձելու է լինել մարզի բոլոր համայնքներում ու հանդիպել բնակիչների հետ՝ Վարդենիսից մինչեւ մարզի հեռավոր գյուղեր:

Պատգամավորի թեկնածուն արդեն իսկ այցելել է Վարդենիսի տարածաշրջանի թվով 8՝ Սոթք, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Փոքր Մասրիկ, Արփունք, Կախակն, Կուտական եւ Տրետուկ համայնքներ, եւ տեղում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում Թագուհի Թովմասյանը ներկայացրել է «Իմ քայլը»  դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, տարածշրջանի զարգացման սեփական տեսլականը, ինչպես նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնց մի մասի լուծման ուղղությամբ տեղում կատարվել են կոնկրետ քայլեր՝ կազմվել է խնդիրների լուծման ժամանակացույց և գրություններ են նախապատրաստվել պատկան մարմիններին:

Քարոզարշավի ընթացքում և հետագայում մշտական և հրատապ կապ հաստատելու նպատակով պատգամավորի թեկնածուն քաղաքացիներին է փոխանցել իր անձնական կոնտակտային տվյալները, որոնցով բնակիչները կարող են կապ հաստատել անձամբ իր հետ՝օրվա ցանկացած պահի:

Հանդիպումների ավարտին Թագուհի Թովմասյանը կոչ է արել բնակիչներին՝ անկախ թեկնածուների նախընտրությունից, դեկտեմբերի 9-ին պարտադիր գնալ եւ մասնակցել քվեարկությանը:

Թագուհի Թովմասյանի նախընտրական շտաբ

 




Լրահոս