«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցում է «Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին» կարգախոսով, արժեր հիշել նրանց իշխանության ժամանակ Հայաստանում հատկապես ժողովրդագրական ոլորտում գրանցված ցուցանիշները: Իսկ այդ ցուցանիշներն այնքան էլ չեն բխում ՀՀԿ շահերից:
«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկացավ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել են աշխատանքային ռեսուրսները, փոխարենը ավելացել գործազուրկների թիվը: Եթե 2015թ. աշխատանքային ռեսուրսները կազմել են 1 մլն 316.4 հազար հոգի, ապա 2017թ. դրանք դարձել են 1 մլն 230.7 հազար: Միաժամանակ, նվազել է զբաղվածների թիվը. 2015թ. ՀՀ-ում զբաղվածները եղել են 1 մլն 72.6 հազար, 2017թ. դարձել 1 մլն 11.7 հազար քաղաքացի: Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2015թ. 73.3 հազարի փոխարեն դարձել են 76.7 հազար: Սրանք ՀՀԿ իշխանության օրոք գրանցված ձախողումների միայն մի մասն են, այնինչ նման անկում կա մի շարք այլ ոլորտներում եւս:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: