Armenian text to speach

Մեծ աղմուկ ոչնչից. ինչու խեղաթյուրվեցին Սասուն Միքայելյանի խոսքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ, հրամանատար Սասուն Միքայելյանի՝ արցախյան ազատամարտի եւ թավշյա հեղափոխության միջեւ արած համեմատությունը:

Իհարկե, արդեն Շիրակի մարզում Միքայելյանը պարզաբանեց իր ասածը, բայց նրա խոսքերը հասցրել են ներկայացնել կոնտեքստից կտրված եւ այնպիսի համատեքստում, որ արձագանքեցին ոչ միայն ընտրությունների մրցակից ուժերը` հանձին ՀՀԿ-ի, այլեւ Արցախի Հանրապետության պաշտոնյաները՝ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյան, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայելյանը հայտարարեց, որ պնդում է ասածը. «Եթե չլիներ այդ հաղթանակը, արցախյան գոյամարտը կջնջվեր իսպառ, որովհետեւ բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարգավիճակում էր բանակը մինչ այդ, ինչ կլիներ Արցախի հետագա ճակատագիրը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս