
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Արմավիրի մարզպետարանում կայանալու է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի ընտրությունը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարելու են 16 թեկնածու, բայց հնարավոր է` նրանց մի մասը չմասնակցի մրցույթին: Բայց չնայած սրան` ընտրությունները լարված են ընթանալու:
Ըստ որոշ տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրը`Մելսիդա Չիլինգարյանը, ով հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետն է, սկզբում ցանկացել է զբաղեցնել Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը` առաջադրելով իր թեկնածությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետարանից տեղեկացավ, որ Մ. Չիլինգարյանը տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցանկում չկա: Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցել, որպեսզի դա իշխանությունների դեմ չօգտագործվի ու չմեկնաբանվի, թե հիմա էլ պաշտոններն իրենցով են անում: Բայց եւ այնպես, մեծ է ռիսկը, որ մյուս թեկնածուների մեջ ընտրությունը կկատարվի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: