Քաղաքական ուժերի լիդերները կհանդիպեն դեկտեմբերի 5-ին. Գագիկ Ծառուկյանը լուրջ պատրաստվում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտեւի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ եւս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։

Դեբատն ընթանալու է մոտավորապես հետեւյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղել մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա։

Նախնական համաձայնություն տվել են բոլորը, անգամ Գագիկ Ծառուկյանը, ով, ասում են՝ «շատ լուրջ պատրաստվում է»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս