ՀՀԿ-ն ունի 55 շենք, 21 հող և 25 մլն դրամ. կուսակցության եկամուտն ու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացրել են իրենց պաշտոնական հայտարարագրերը: Ըստ այդ հայտարարագրի, կուսակցությունն ունի 55 շենք, որի մեծ մասն անհատույց օգտագործման է տրամադրված և միայն մի քանիսն են վարձակալության:

Նույնն էլ հողերի պարագայում է: Կուսակցությունն ունի 21 հող և կրկին մեծ մասն անհատույց օգտագործման են: Բացի այդ, կուսակցության հաշվեկշռում առկա է 4 ավտոմեքենա` Վազ 2121, Նիսսան Պատֆայնդեր, Նսսան Սենտրա (2 հատ) մակնիժների:

Պաշտոնական հայտարարագրում ներկայացված է նաև, թե որտեղից են գոյացել կուսակցության գումարները: Ըստ այդմ, դրանց մեծ մասը գոյացել է կուսակցության անդամների վճարներից: Խոսքը օրինակ 221 մլն 269 հազար 510 դրամի մասին է: Վարձակալության գումարներից ևս միջոցներ են գոյացել` 1 մլն դրամից ավելի:

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի կողմից 187 հազար 452 դրամ է փոխանցվել, Վայքի աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից էլ` 206 հազար  880 դրամ: Իսկ կուսակցության դրամական միջոցները   կազմում են 25 մլն 696 հազար 178 դրամ:




Լրահոս