ՔԿԾ պետը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նոյեմբերի 28-29-ը կմասնակցի «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսին, որը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության դաշնային քրեակատարողական կրթահամալիրի իրավունքի և կառավարման բարձրագույն կրթության ակադեմիայում:

Նախատեսվում է նաև Ակադեմիայի ղեկավարության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնական հանդիպում, որի շրջանակներում քննարկվելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին




Լրահոս