
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումն ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ պատգամավորների թեկնածուների հետ է: Քննարկման թեման ընտրությունների պատշաճ կազմակերպումն է: Ոչ ընտրախախտումներին, ոչ ընտրակեղծիքներին ու ուղղորդումներին: Ոստիկանությունը լինելու է հետեւողական յուրաքանչյուր խախտման դեպքում: Ընտրակաշառքի յուրաքանչյուր դրսեւորում էլ կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Վալերիյ Օսիպյանը համագործակցության կոչ է հանում պատգամավորների թեկածուներին: Հորդորում է ցանկացած ընտրախախտում նկատելու դեպքում անձամբ ահազանգել ոստիկանություն: Քարոզարշավի ընթացքում խախատումներ արդեն արձանագրվել են: Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են: Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի` ասֆալտին փռելու մասին հայտարարություններին:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Հեղինե Մանուկյան
Գյումրի