
Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի շրջանակում, նոյեմբերի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ կարճվել է 189 քրեական գործի վարույթ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: