«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու նախարարության նախաձեռնությունն է:
Պետական մի շարք կառույցներ, այդ թվում` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ունեն իրենց արտաբյուջետային միջոցները: Ու տարիներ շարունակ այդ եղել է տարբեր կոռուպցիոն դրսեւորումների «հիանալի» տեղ: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ի այս մտադրությունը խիստ անհանգստացրել է ՊԵԿ ղեկավար օղակներին: Արդյունքում, այս թեմայի շուրջ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության միջեւ հակամարտություն է սկսվել:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։