ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարդագույն գործը հասնելով ՀՀ վերաքննիչ դատարան` պատուհաս է դարձել իրավական համակագի ներկայացուցիչների համար:
Բանն այն է, որ իրավական համակարգը ներքին քննարկում է ունենում, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը դարձել է բարդագույն խնդիր, ուստի իրավիճակից պետք է կարողանալ ճիշտ դուրս գալ, որից հետո էլ որոշում է կայացվել, որ ՀՀ վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը միջնորդությունն անձամբ պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ասել է, թե Արթուր Դավթյանը երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում պարզապես ներկայություն չի ապահովվել այլ անձամբ է ներկայացրել միջնորդությունը եւ դատարանի բացատրել ողջ հանգամանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։