Հայաստանում վաճառվում են փշալարեր, այո՛, այո՛, փշալարեր, այն էլ` ժանգոտված.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վաճառվում են փշալարեր: Այո՛, այո՛, փշալարեր, այն էլ` ժանգոտված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 650 կգ փշալարեր, դրանց մի մասը փայտե տակդիրների եւ տախտակների վրա են եւ գտնվում են Երեւանում, իսկ մեկնարկային գինը կազմում է 159 հազար դրամ:

Հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ոստիկանապետ նշանակվեց Վալերիյ Օսիպյանը, նա հայտարարեց, որ փշալարերը պահեստում են, եւ վստահ է, որ դրանք կժանգոտվեն: Հազիվ թե ԴԱՀԿ-ի վաճառքի հանած ժանգոտված փշալարերը Օսիպյանի նշած փշալարերը լինեն: Ի վերջո, ոստիկանության ունեցածն այս ընթացքում չի հասցրել ժանգոտել, եւ հետո նրանք գույքը չեն օտարել:

Հուսանք՝ դրանք իսկապես կժանգոտեն ոստիկանության նկուղներում: Իսկ թե ովքեր են գնելու նոր փշալարերը, դժվար է պատկերացնել: Սա դեռ ամենը չէ. ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ մոծակապաշտպան սարքեր, որոնք ՌԴ արտադրության են եւ 1800 հատ են: Վաճառվում են մեկ լոտով, իսկ մեկնարկային գինը կազմում է 354 հազար դրամ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս