Արմավիրի մարզպետը գյուղապետերին խիստ հրահանգ է տվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին:

Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս