Ի՞նչ է հայտարարագրել փոխնախարարի ՔՊ-ական պաշտոնակատարը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Սիմիդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 16–ին:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հ. Սիմիդյանը հայտարարագրել է «BMW 318 I» մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի պաշտոնակատարն անշարժ գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցների վերաբերյալ եւս տվյալներ չկան:

Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրվել է 3000 ՀՀ դրամ բաժնեմաս:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 1 074 697 ՀՀ դրամ եւ 1 932 697 ՀՀ դրամ, որոնք գոյացել են երկու աշխատավարձերից:

Հավելենք, որ 2012 թվականից եղել է այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը: 2014թ. «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրվել է հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Իսկ 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս