Ախորժակն ուտելիս է բացվում. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քրոջը բժշկականում զրկել են արտոնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին իշխանավորները «խասյաթ» ունեին իրենց հարազատներին պրոֆեսորների, դասախոսների կոչումներ նվիրել, ասենք, օրինակ, որպես ծննդյան կամ, ասենք, հարսանիքի նվեր: Բոլոր համալսարաններում էլ նմանատիպ հաստափոր ցուցակներ կան «յուղոտ» պաշտոնների, որոնք զբաղեցնում են նախկին պաշտոնյաների հարազատները: Բժշկական համալսարանում ևս նման արտոնյալների ցուցակ կա, որի մեջ արդեն 10 տարուց ավելի իր պատվավոր տեղն է գրավում Տ. Սարգսյանի քույրը՝ Աննա Սարգսյանը, ով զբաղեցնում է արտասահմանցիների դեկանի «յուղոտ» պաշտոնը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բժշկական համալսարանում սկսվել է դեկանների ընտրության գործընթացը և նախկին վարչապետի քույրը չի ուզում իր դիրքերը զիջել և ակտիվ պայքարի է դուրս եկել ու կրկին ուզում է արտոնյալ կարգավիճակում գտնվել: 10 տարի շարունակ արտոնյալ դեկանի կարգավիճակ ունեցող, նախկին վարչապետի քրոջը վրդովվեցրել է, որ փորձում են իրեն արտոնյալ «հատուկ» պայմաններից զրկել, ասենք, առանց «իր հետ ճշտվելու», նշանակել են դեկանի ընտրության, օր, «ռիսկ են արել» փոխդեկաններ, նշանակվել է, ովքեր չունեն իր «դաբրոն» և չեն կատարում իր հրամայականները:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս