
ԲՀԿ ցուցակի չորրորդ համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Նաիրա Զոհրաբյանը շարունակում է քարոզարշավը: Երրորդ օրը նահանդիպումները շարունակել է Շենաթաղ, Լոր, Գետաթաղ, Դարբաս, Շամբ, Որոտան, Վաղատին, Նորավան, Աղիտու համայնքներում:
«Յուրաքանչյուր համայնք ունի իր սպեցիֆիկ պռոբլեմը և խնդիրները: Բավականին հետաքրքիր և ակտիվ քննարկումների ընթացքում փորձում ենք գույքագրել բոլոր խնդիրները, բոլոր հարցերը, որոնք հստակ ժամանակացույցով սկսելու ենք լուծել», – նշել է Նաիրա Զոհրաբյանը: