
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։
Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին գտնվել է դատարանում ու համաձայնություն է տվել պաշտպանական թիմի միջնորդությանը։
Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։