ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դասղեկը դասերի ավարտից հետո աշակերտներին պահել է դասարանում. ինչպես են դպրոցականները վայր ընկել պատուհանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւիկ գյուղի միջնակարգ դպրոցում երկու երեխա է ընկել երկրորդ հարկից: 2-րդ դասարանի աշակերտուհիները մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ինչպես ամեն օր, նախօրեին էլ դասղեկը դասերի ավարտից հետո երկու աշակերտի պահել է դասարանում, որ ծաղիկները ջրեն: Սակայն դեռ գործը չավարտած ուսուցչուհուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում են, որ իր երեխան վատառողջ է ու հիվանդանոց են տեղափոխելու: Աշակերտուհիներին թողնելով դասարանում՝ վերջինս տուն է գնացել:

Տուժածները՝ Սյուզի Թադեւոսյանն ու Մանե Նռանյանը դասղեկի հեռանալուց հետո տուն չեն գնացել: Ծնողներն էլ չեն զանգահարել դասղեկին, որ իմանան ինչու երեխաները դեռ տուն չեն հասել: Արդեն ժամը 15.00-ի հատվածում երեխաներին դպրոցի պատուհանի տակ ընկած պահակն է նկատում:
Երեխաներին «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ուսուցիչներն են տեղափոխում: Մանե Նռանյանին հետազոտելուց հետո պարզվում է, որ վերջինս վնասվածք ունի ուսի շրջանում: 7-ամյա փոքրիկին անմիջապես վիրահատել են:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս