
ՀՀ նախագահի հրամանով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Կիրակոսյանը հետ է կանչվել պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։