Փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում էր  դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելուն:

Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե դատարանն անօրինական որոշում կայացնի ոչ օրինական կազմով, իրենք դիմելու են ՄԻԵԴ: Նա նաև հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան  վերաբերյալ՝ ՍԴ 303 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:




Լրահոս