ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Թափառող շների խնդիրը մայրաքաղաքում այդպես էլ չի լուծվում: Ասել է թե` թափառող շները «գրավել են» Երեւանի փողոցները: Վերջին ամիսներին մայրաքաղաքում անհնար է լինում տնից դուրս գալ, որովհետեւ փողոցը լի է թափառող շներով, իսկ գիշերներն էլ քնել չի լինում նրանց հաչոցներից: Նշենք, որ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը այլեւս չի զբաղվում շների վնասազերծման ծառայությունների մատուցմամբ. քաղաքապետարանը միակողմանի լուծարել է ընկերության հետ կնքած պայմանագիրը, քանի որ ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` Հայաստանի Հանրապետության տարածքում եթե գործատուն աշխատավարձը վճարում է արտարժույթով, ապա նա պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ է ենթադրում դա:

Սամվել Պողոսյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.09.2009 թվականի N5 պաշտոնական պարզաբանման համաձայն` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջները չկատարելը (մասնավորապես աշխատավարձի վճարում ՀՀ դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հնարավոր հետեւանքներից խուսափելու համար հորդորում ենք լինել հնարավորինս տեղեկացված:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` կերակրողին կորցնելու կենսաթոշակ որ դեպքում կարելի է ստանալ:

Լիաննա Կիրակոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է`
1. զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող
1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կերակրողին կորցնելու կենսաթոշակ նշանակվում է ամուսնուն` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:




Լրահոս