
Կառավարությունն այսօր ընդունեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշումը:
Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Որոշմամբ նախատեսվում է 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: