
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ: Այս մասին գրված է կուսակցության երիտասարդական կազմակերպության սոցցանցի էջում:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սոցիալական ցանցերում տարածվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Եթե մտահոգ ես…» իմիջային քարոզարշավի բազմաթիվ նմանակումներ և կատակներ։
Մենք գնահատում ենք հումորը և հայտարարում մրցույթ.
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ հետևյալ անվանակարգերով.
Ամենակրեատիվ պաստառ
Ամենահումորային պաստառ
Ամենաազդեցիկ պաստառ (գնահատվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջանառվող թեմաների լուսաբանումը)
Մրցույթի երեք անվանակարգերում հաղթող մասնակիցները ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։
Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական սոցցանցի էջին։
Ծանուցում. ուղարկելով աշխատանքները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կազմակերպիչներին օգտագործել դրանք քարոզչական և այլ նպատակներով»: