Քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց բացահայտումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Մասնավորապես, Ռուբեն Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի «փակ» ռեժիմով պատիժ կրող Լիպարիտ Գրիգորյանին նույն ՔԿ հիմնարկի «բաց» ռեժիմ տեղափոխելու նպատակով 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու համար:

Ըստ մեղադրանքի` Լիպարիտ Գրիգորյանի հարազատները հայթայթել են գումարը եւ 2016 թվականի դեկտեմբերի 18-ին այն տվել են Ռուբեն Ղահրամանյանին: Սակայն նա հափշտակել է գումարը՝ Վաղինակ Գրիգորյանին պատճառելով խոշոր չափերի վնաս:




Լրահոս