
«Մենք» դաշինքը շարունակում է իր քարոզարշավը Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր քարոզարշավի կանգառը Լոռու մարզն էր։ Դաշինքի առաջնորդները սկզբում ողջունեցին սպիտակցիներին, ովքեր կիսվեցին իրենց մտահոգություններով Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի հետ։
Սպիտակցիները հայտնեցին, որ աղետից մինչ այսօր Սպիտակում բնակչությաան 30 տոկոսը դեռևս դոմիկներում է ապրում։ Ի պատասխան բնակիչների մտահոգության Արամ Սարգսյանը ասաց, որ ծրագրերում գուցե նման անդրադարձ չկա, սակայն իրենք ամեն ինչ կանեն, որ ի վերջո խնդիրը լուծում ստանա։
Իսկ Խաչատուր Քոքոբելյանը հավատացրեց, որ իրենց ծրագրում ցանկացած թիվ հաշվարկված է, և բոլոր հարցերը համապատասխան լուծում կստանան։
Մանրաասները տեսանյութում