
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է այն պատճառով, որ ինքը չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը: