ՀՀԿ վերնախավը մարդկանց ստիպել է լինել ցուցակներում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասը այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում, այլապես սպառնալով բացահայտել նրանց գործունեության ոչ ցանկալի դրվագներ:

Իսկ դուրս եկողները այս ընթացքում հասկացել են, որ իրենք նույնիսկ 10 ձայն չեն ստանալու, եւ որոշել են խուսափել ավելորդ խայտառակությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս