Երեկ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե իր և ՀՀԿ Էդուարդ Շարմազանովի միջև բանավեճ է կայանալու: Սակայն վերջինս հերքում է.
«Քիչ առաջ լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ եւ իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին: Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:
Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում: Նիկոլն ու իր թիմակիցները իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելուց», – նշել է նա::