Արցախում անց է կացվել Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին եւ վետերաններին
մասնագիտական տոնի առթիվ, արժեւորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների եւ անելիքների վրա:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների եւ մեկ աշխատակցի շնորհել ոստիկանության գնդապետի կոչում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս