ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կիսաբաց լուսամուտների» հյուրին մահացու վրաերթին են ենթարկել և փախել. ինչ են պատմում հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի բնակչուհի Արմենուհի Զորաբյանը ArmLur.am-ին պատմել է իր ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որի մանրամասները իրավապահների անգործության պատճառով իրենց հասանելի չեն արդեն ավելի քան կես տարի:

Այսպես, մեր զրուցակիցը ներկայացրել է, որ ընթացիկ տարվա մարտի 7-ին իր եղբայրը` Վարդան Զոհրաբյանը, վրաերթի է ենթարկվել և մահացել:

Վրաերթի ենթարկած անձը փախել է դեպքի վայրից` թողնելով տուժածին գետնին ընկած վիճակում: Ըստ Արմենուհի Զոհրաբյանի` իրենց դեռևս չհաստատված տեղեկություններ են հասել, որ վրաերթի ենթարկողը պաշտոնատար հայտնի անձ է, ինչն էլ իրավապահներին կաշկանդում է օբյեկտիվ քննություն իրականացնել: Թե ում մասին է խոսքը, մեր զրուցակիցը չմանրամասնեց` նշելով միայն, որ անցել են ամիսներ, սակայն եղբոր մահվան դեպքի մանրամասները հայտնի չեն:

Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդանը մի առիթով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հյուրն է եղել:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս