Մեքենան ընկել է գետը. բոլոր տուժածները ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի բնակիչ, 27-ամյա Հայկ Շահինյանն իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։

Shamshyan.cօm-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 22։30-ի սահմանում։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը և ուղևորները՝ 23-ամյա Արայիկ Դավթյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ) ու 26-ամյա Կարեն Թանանյանը (Իջևան քաղաքի բնակիչ), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում։




Լրահոս