Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այցը Ռուսաստան կրում էր մասնավոր բնույթ, ինչը չի հակասում ոչ ռուսաստանյան օրենսդրությանը, ոչ էլ միջազգային պայմանավորվածություններին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Այնպես որ, ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները, մեր կարծիքով, անհիմն են», – հավելել է Զախարովան:
Պաշտոնական Բաքուն դատապարտել էր Ռուսաստանի իշխանություններին Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան մուտք գործելու թույլտվության համար՝ հայտարարելով, թե «ռուսական կողմի այդ քայլը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի հարաբերություններին»: