Հոկտեմբերին Յունիստրիմի փոխանցումների ծավալն աճել է 2,5 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարժութային դրամական փոխանցումներն արագորեն գրավում են շուկան, դուրս մղելով դասական փոխանցումները: Յունիստրիմի FX փոխանցումների ծավալը 2018թ.-ի հոկտեմբերին, հունիս-օգոստոս ամիսների համեմատ, աճել է 147% -ով, թեև ամառվա ամիսները համարվում են դրամական փոխանցումների տեսակետից ամենաակտիվը: Միայն հոկտեմբերին երկարժութային փոխանցումներից բանկի եկամուտն աճել է 68%-ով:

«Հարկ է նշել, որ օգտվելով Յունիստրիմ երկարժութային դրամական փոխանցումներից, Դուք ոչ միայն խնայում եք ժամանակը` ազատվելով երկու գործարք կատարելու անհրաժեշտությունից, այլ նաև խնայում ձեր դրամական միջոցները, փոխարկում կատարելով առավելագույնը շահավետ փոխարժեքով: Կախված ստացման երկրի արժույթից, Յունիստրիմի միջոցով դրամական փոխանցում կարելի է կատարել ավելի քան 20 տարբեր արժույթներով` սկսած հայկական դրամից մինչև Ֆիլիպինյան պեսո», – ասում է Յունիստրիմի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը:




Լրահոս