
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է.«ԱԺ արահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը:
ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»: