Armenian text to speach

Փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայությունից. զորացրվելուց հետո նրանց հաշվին 10 մլն դոլար է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ փորձել հերքել Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների զինվորական ծառայության վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը եւ 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության եւ սպասարկման գունդ, Երեւան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, եւ չի գիշերել զորանոցում:

Նրա եղբայրը, պահեստազորի սերժանտ՝ Լեւոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երեւան)։

Լ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում:

Նրա հրապարակած լուսանկարներն արված են Լոռու մարզի ճամբարային հավաքի ժամանակ: Վարչապետը չի ասել, որ Քոչարյանի որդիները չեն ծառայել։ Նա ասել է, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Ղարաբաղում: Իսկ Քոչարյանի որդիների ծառայության տեղն ու պայմանները տեսաք վերեւում. նրանք որպես զինվոր ոչ մի օր չեն եղել Ղարաբաղում:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս