«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, Աբովյանի քաղաքապետ դառնաք։ «Ո՛չ»։ Ինչո՞ւ։ «Պատգամավոր դառնալն ինձ համար ավելի նախընտրելի է, համ էլ թավշյա հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել»։
Շատ է խոսվում «ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու» մասին։ «Ոչ մի դեպքում․ ասֆալտ ես չեմ սիրում, էլ չեմ ասում, որ ես ասֆալտին պառկող տղա չեմ»։ Դուք անցնում էիք Օլիմպավանի ծեծի միջադեպով, անգամ կալանավորվեցիք․ կարճվե՞լ է գործը։ «Ոչ, քննության ընթացքում է, ասեմ՝ եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, անգամ եթե պատգամավոր ընտրված լինեմ, մանդատս վայր կդնեմ»։ Ոնց որ լավ թրեյնինգներ եք անցել։ «Չէ, պարզապես լրագրողներդ հարցեր չեք ուղղել»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: