Մեկ շտաբ, բայց Հյուսիսայինում. «Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուները լուրջ պայքարի մեջ չեն ցանկանում մտնել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում եւ շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի, պետպատվեր ուզի․ հա, տաքուկ տեղ է»,- ժպիտով ասաց առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի շտաբի անդամներից մեկը մեր հարցմանն ի պատասխան՝ քանի՞ շտաբ ունեք դուք։

Արսեն Թորոսյանն առաջադրվել է Կենտրոն-Նորք-Մարաշ-Էրեբունի ընտրատարածքում։ «Պետք է Նուբարաշենում, Էրեբունիում, Նորք-Մարաշում էլ բացեինք, չարինք»։ Փո՞ղ եք խնայում։ «Չէ, հանգիստ ենք, Արսենը 17 համարն է համամասնականում, գիտենք, որ անցնելու է, լուրջ պայքարի մեջ չենք ցանկանում մտնել»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս