«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ օրական մոտ 4 հազար ՀՀ քաղաքացիներ են հատում հայ-իրանական սահմանը: Նրանք հիմնականում հայ մանր առևտրականներ են, ովքեր անցնելով իրանական սահմանը՝ գնում են կենցաղային առաջին անհրաժեշտության ապրանքներ և հրուշակեղեն, Հայաստանում վերավաճառելու նպատակով:
Իրանական կողմն արգելել է սննդամթերքի արտահանումը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է գների բարձրացման պատճառ դառնալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: