
ԱՄՆ-ում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքի հայտարարությանը:
Բուշ ավագը մայիսին հոսպիտալացվել էր արյան ցածր ճնշման և գերհոգնածության պատճառով, սակայն մեկ շաբաթ անց դուրս էր գրվել: