Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախիննանցկացրեց «Բիզնեսը և ռազմավարական որոշումները. ճիշտ որոշումներ ընդունելու գաղտնիքները» թեմայով վարպետության դասԵվրասիա միջազգային համալսարանում։
Վարպետության դասի ընթացաքում նա լսարանին ներկայացրեցճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել և ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։
«Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ մեր երկկողմանի համագործակցությունը նոր չէ. այն ունի ավելի քան 15 տարվա պատմություն։ Եվրասիա միջազգային համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցային կապը ամբողջությամբ լավագույնս ապահովվում է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից։ Մեր շրջանավարտներից շատերը աշխատանքի են անցել այս ընկերությունում և աչքի են ընկնում իրենց մասնագիտական հմտություններով», – նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:
«Այսօրվա արագ փոփոխվող դարաշրջանում շատ կարևոր է արագ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել, ինչի համար անհարժեշտ է օգտագործել ամեն րոպե և ամեն վայրկյան և զբաղվել ինքնակրթությամբ։ Ես ինքս օգտագործում եմ ամեն առիթ դա իրագործելու համար և նույն խորհուրդն եմ տալիս ձեզ, իսկ Beeline-ը մեծ ուշադրությամբ է մոտենում այս հարցերին և փորձում իր հնարավորի ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելուգործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2018թ-ի նոյեմբերի 30-ին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել և զարգացնել նոր կրթական ծրագրեր, և այլն։