Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հավեսը փախել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հավես չունի լրագրողների հարցերին պատասխանելու համար: Երեկ նա Երեւանում մասնակցում էր «Լազարեւյան ակումբի» առաջին նիստին եւ յուրաքանչյուր անգամ լրագրողների հարցերին տալիս էր նույն պատասխանը, թե չի ցանկանում հարցերի պատասխանել:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչո՞ւ չեք ցանկանում հարցերի պատասխանել, նա նշեց. «Հավես չունեմ»: Ինչպես հայտնի է, Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար: Ինչպես հայտնի է, այդ տարիներին նա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր եւ, ըստ պաշտոնական հաղորդագրության, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` ՀՀ սահմանադրական դատարանի այն ժամանակ դատավոր Վալերի Պողոսյանի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը եւ փորձել է ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի որոշումը չլինի հօգուտ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նշենք, որ Գեւորգյանի դրվագը եւս միացվել է մարտի 1-ի գործին:




Լրահոս