Դավիթ Շահնազարյանի ներկայությունը ՀՀԿ ցուցակում զարմացրել է ռուսական կողմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ուշիուշով հետեւել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, եւ հատկապես առաջիկա ԱԺ ընտրություններին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ համատեքստում ռուսական կողմի համար տարօրինակ է եղել ՀՀԿ ցուցակի երրորդ համարում Դավիթ Շահնազարյանի ներկայությունը:

Ինչպես հայտնի է, Շահնազարյանն ընդգծված արեւմտամետ է, մշտապես կտրուկ է խոսել ՌԴ հարաբերությունների մասին, ասել, որ ՌԴ-ն երբեք ՀՀ բարեկամ երկիր չի եղել, այլ ՀՀ ինքնիշխանության սպառնալիք է, եւ ոչ վաղ անցյալում էլ հայտարարել էր, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է: Այս համատեքստում ռուսական կողմն իր զարմանքն է արտահայտել այդպիսի գործչի` ցուցակում գտնվելու առնչությամբ եւ, հատկապես, ակնհայտ ռուսամետ գործիչներ Արտաշես Գեղամյանի կամ Հայկ Բաբուխանյանի կողքին:




Լրահոս