Պատգամավորներն այլևս չեն ներկայանում հանձնաժողովի նիստերին. ԱԺ-ում մի քանի նիստ չի կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքի ուժով արձակված խորհրդարանում երեկ մի քանի հանձնաժողովների գումարած նիստերը չեն կայացել: Պատճառը քվորումի բացակայությունն է. պատգամավորներն այլեւս չեն ներկայանում հանձնաժողովի նիստերին: Մասնավորապես տեղի չեն ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ Անվտանգության, Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովների նիստերը:

Երեկ հինգ պատգամավորի մասնակցությամբ տեղի է ունեցել միայն մարդու իրավունքների եւ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերն էլ սակայն բացասական եզրակացություն են ստացել: Հավելենք, որ դեկտեմբերի 4-ին նախատեսված է ԱԺ հերթական նստաշրջան, սակայն հաշվի առնելով նախընտրական թեժ շրջանն ու այս օրերի միտումները` հերթական նիստերը եւս կտապալվեն:




Լրահոս