Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, ալյուրի արտադրության ծավալները նվազել են 18.6 տոկոսով: Ի դեպ, նշենք, որ հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում:

Պաշտոնապես, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10 հազար 400-ով նվազել է: Հացն համարվում է առաջին անհրաժեշտության սնունդ, եւ դրա արտադրանքի ծավալների կրճատումը ուղղակիորեն նշանակում է մարդկանց բացակայություն: Ահա եւ արտագաղթի հետեւանքները:




Լրահոս