Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանցի եւ արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցիներն ու արաբները հատկապես Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզերում հողակտորներ են ձեռք բերում պտղատու խաղողի այգիներ հիմնելու նպատակով: Արաբները հիմնականում բազմամյա մշակաբույսեր, պտուղներ աճեցնելու մասին են մտածում: Օրինակ, Արմավիրի մարզի Ապագա գյուղում մի խումբ իրանցիներ ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում:

Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նրանք երկու տուն են վարձակալել ու ջերմոցներում մշակությամբ են զբաղվում: Բացի այս, իրանական «Թանա Պարտեզ» ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ եւ Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ:




Լրահոս