Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցների