
Մենք արևմտյան մոդելի երկիր կառուցելու կողմնակից ենք: Այս մասին այսօր Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Մենք» դաշինքի 1-ին համար Արամ Սարգսյանը:
Նա նշեց, թե ներդրումներ են հարկավոր, ւ քաղաքական ճիշտ հետևություններ անել: «ԵԱՏՄ-ի մեջ, որի կազմում Հայաստանն է, ներդրումներ անելու գումարներ չկան: Նույն ՌԴ-ն ինքը ներդրումների կարիք ունի: Ներդրումներ կան Արևմուտքում, ԱՄՆ-ում: Մենք արևմտյան մոդելի երկիր կառուցելու կողմնակից ենք: Մենք գտնում ենք, որ քայլ առ քայլ պետք է մոտենանք դեպի ասոցացման համաձայնագրին»,- հավելեց:
Մանրամասները՝ տեսանյութում